ԿԳՄՍ նախարարությունը որոշել է, որ բուհերում Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաների դասավանդումը այլևս պարտադիր չի լինելու: Թեմայի շուրջ զրուցելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է պատմաբան Վահրամ Թոքմաջյանին:
Մեր զրուցակիցը նշեց, որ այս մանիպուլյացիան նոր չէ՝ նախորդ ժամանակաշրջանի չարչրկված օրենքի նախագիծ է, որի շուրջ մի քանի անգամ անցկացվել են հանրային լսումներ, և որը մի քանի անգամ փոփոխությունների է ենթարկվել. «Ես որքան հիշում եմ՝ այս նախագիծը շրջանառվում է 2016 կամ 2017 թվականից»:
Նրա խոսքով՝ երբ առարկան պարտադիր չէ, բուհը իր ներքին ինքնավարությամբ է որոշում՝ անցնել, թե չանցնել այդ առարկան. «Բայց ես կարծում եմ՝ այս որոշումը մի քիչ վաղ է: Ես համաձայն եմ այն պնդումներին, որ մեծ հաշվով՝ պատմությունը և հայոց լեզուն հանրակրթական առարկաներ են, բայց, կներեք, մենք դեռ հանրակրթական համակարգ չենք կայացրել, և գնահատականները համատարած կեղծվում են: Նախ՝ սիստեմը ինքն է հիմքից փչացած, և ԿԳՄՍ-ն այս մեկուկես տարվա ընթացքում որևէ քայլ չի կատարել այդ մշակույթը փոխելու ուղղությամբ»:
Վահրամ Թոքմաջյանը ընդգծեց՝ եթե այսօրվա քաղաքական պատասխանատուները փոփոխություններ չանեն կրթական համակարգում, 8,5 տարի հետո, երբ նորից ընտրություններ լինեն, քաղաքացին գնալու է ՀՀԿ-ին ձայն տա:
Հարցազրույցն ամբողջությամբ տեսանյութում:









































