Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի վիճակահանությունը:
Մադրիդի «Ռեալ»-ին որպես մրցակից բաժին է հասել Գերմանիայի գործող չեմպիոն և Չեմպիոնների Լիգայի գավաթակիր Մյունխենի «Բավարիա»-ն:
« Եթե ցանկանում ենք հաղթել Չեմպիոնների լիգայում, ապա պետք է հաղթենք բոլորին, այդ թվում և «Բավարիա»-ին:
«Բավարիա»-ի հետ կիսաեզրափակիչը շատ ծանր է լինելու: Բայց «Ռեալ»-ը բարդ մրցակից է բոլորի համար»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:






































