Friday, 10 05 2024
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
ԵՄ-ն ոչ մահաբեր զենքեր է տրամադրել ՀՀ-ին, նաև ավելացրել է դիտորդների քանակը սահմանին
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել

27×20. «Հոկտեմբերի 27». կեղծ ալիբի, կամ ինչպես է Քոչարյանը «փուռը տալիս» ռուսներին

Ճի՞շտ է այն տեղեկությունը, ըստ որի՝ 1999-ի հոկտեմբերի 27-ին Ռոբերտ Քոչարյանը Վազգեն Սարգսյանին հորդորել է չգնալ Ազգային ժողով: Դժվար է հստակ պատասխան տալ այս հարցին․ Քոչարյանը նման պնդում մի քանի առիթով արել է, սակայն մենք հնարավորություն չունենք հաստատել դրա իսկությունը, կամ բացահայտել կեղծիքը՝ հասկանալի պատճառներով։

Այդ օրերին Վազգեն Սարգսյանի խորհրդական, այժմ ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երեկ «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում անդրադարձել է այս թեմային ու, մասնավորապես, ասել է․ «Իրականում Վազգեն Սարգսյանը եղել է նախագահականում, ինչ-որ թեմայով զրուցել են, և իր ցուցմունքում Քոչարյանը կարծես թե նշել է, որ ինքը հորդորել է, որ Վազգեն Սարգսյանը չգնա Ազգային ժողով: Դա հարցեր է առաջացնում. ինչու էր հորդորում չգնալ, եթե ԱԺ-ում հարցուպատասխան պետք է լիներ, վարչապետը պարտադիր պետք է ներկա չլինե՞ր:

Եվ եթե դավադրությունների տեսության ճանապարհով գնանք, այդտեղ շատ հեռուն կարող ենք գնալ, ես չեմ ուզում գնալ, կուզեմ, որ մի օր հնարավորություն լինի կարճված գործը վերաբացելու, և քանի դեռ Քոչարյանը շատ հարցերին պատասխան տալու հնարավորություն ունի, այդ հարցերը նրան ուղղի քննչական մարմինը ներկայացնող լիազոր անձը: Այս դրվագը շատ կարևոր է… Նաև Վազգենն ասել է՝ Կարեն Սերոբիչը կնեղանա, ինչպես կարող եմ չգնալ, և գնացել է: Ես չեմ ուզում ալիբիների շղթա կառուցենք, ուզում եմ, որ այդ ամեն ինչը փաստերի հիման վրա արվի և օրենքի շրջանակում»:

Ենթադրենք Ռոբերտ Քոչարյանը նման հորդոր արել է Վազգեն Սարգսյանին, ուրեմն պետք է քննարկել դրա մոտիվները։ Ինչո՞ւ վարչապետը չգնար խորհրդարան՝ որովհետև զրո՞ւյցն է եղել կարևոր, թե՞ Քոչարյանը տեղեկացված է եղել ծրագրված ահաբեկչության մասին ու ցանկացել է փրկել Վազգեն Սարգսյանի կյանքը։

Երկրորդ վարկածը խիստ կասկածելի է թվում, որովհետև Հոկտեմբերի 27-ից հետո երկրորդ նախագահը ոչ միայն որևէ բան չի ձեռնարկել հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ, այլ հետևողականորեն թիրախավորել է ոճրագործության բացահայտմանը հետամուտ բոլոր մարդկանց, այդ թվում՝ Վազգեն Սարգսյանի ընտանիքի անդամներին։ Վազգենի կրտսեր եղբոր՝ Արմեն Սարգսյանի շինծու կալանավորումն ու դատավարությունն ասվածի վառ ապացույցն են։

Ես ավելի շատ հակված եմ մտածել, որ Ռոբերտ Քոչարյանը չարաբաստիկ այդ օրը Վազգեն Սարգսյանին չի հորդորել խորհրդարան չգնալ։ Այդ վարկածը, ըստ ամենայնի, Քոչարյանի կողմից մոգոնվել է ավելի ուշ՝ որպես կեղծ ալիբի, որի միջոցով նա փորձում էր հասարակությանն ու ԵԿՄ վերնախավին համոզել, թե ինքը Վազգեն Սարգսյանին թիրախավորելու նպատակ չի ունեցել։

Սակայն Քոչարյանի մտահորիզոնը խիստ սահմանափակ է ու նա, ինչպես միշտ, կեղծ ալիբի սարքելով՝ հայտնվել է ծուղակի մեջ։ Օրինակ՝ մենք կարող ենք ենթադրել, որ այս ալիբիով Քոչարյանը «փուռն է տվել» ռուսներին՝ ակնարկելով, որ ինքն ընդամենը տեղյակ է եղել, որ նման ահաբեկչություն է կազմակերպվում, իսկ դրա հետքերը պետք է փնտրել հյուսիսում։ Այլ խոսքով՝ Քոչարյանն իբրև թե ցանկացել է Վազգենին ապահովագրել ռուսների դավադրությունից։
Քոչարյանի բնավորությունն է ամեն ինչ բարդել այլոց վրա։ Նման վախկոտ ու անպատասխանատու վարքագծի մենք ականատես ենք դառնում արդեն Մարտի 1-ի դատավարության ընթացքում։

Հոկտեմբերի 27-ի գործում բազում են նման չբացահայտված դրվագները ու կարծում ենք՝ օր առաջ պետք է վերաբացել այս հանցագործության քննությունը։ Քոչարյանին բազմաթիվ ասելիք ունի, գուցե նաև՝ օրերս իր մասին հիշեցրած Նաիրի Հունանյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում