Արքայազն Ուիլյամն ու դքսուհի Քեթրինը շարունակում են մասնակցել տարբեր միջոցառումների Ավստրալիայի և Նոր Զելանդիայի քաղաքներում իրենց երեքշաբաթյա շրջագայության միջոցառումների շրջանակում: Այս անգամ թագավորական ընտանիքը ժամանել է Օկլենդ, հայտնում է spletnik.ru-ն:
Միապետերի ճանապարհորդության 5-րդ օրը բավական հագեցած է: Նրանց կանգառներից մեկը եղել է Whenuapai ավիաբազան, որտեղ նրանք շփվել են զինծառայողների ու նրանց երեխաների հետ:
Ամուսիններն այդ օրը այցելել են նաև քաղաքում զբոսաշրջային մրցություններին: Հարկ է նշել, որ նրանք ոչ միայն հանդիսատես են եղել, այլև անձամբ են զբոսնել արագընթաց նավով:
Իսկ դքսուհին անգամ կանգնել է ղեկավարման վահանակի առաջ:











































