Բրիտանական Ռիչմոնդ քաղաքում բարի սեղանին միացրած թողած էլեկտրոնային ծխախոտի պայթյունի հետևանքով բռնկվել է մոտակայքում կանգնած 18-ամյա մատուցողուհու՝ Մորա Բեյթիի զգեստը, հաղորդում է The Telegraph-ը:
Աղջիկը հաճախորդի է սպասարկել, երբ բարի սեղանի վրա դրված ծխախոտը հանկարծակի բռնկվել է: Ձայնից մատուցողուհին վախեցել է: Մի քանի ակնթարթ անց բռնկվել է նրա հագուստը:
Բարեբախտաբար, հաճախորդներից մեկը օգնել է նրան հանգցնել կրակը: Էլեկտրոնային ծխախոտը պատկանում էր մատուցողուհու 21-ամյա ընկերոջը, որը փորձում էր թողնել ծխելը:
Բացի մատուցողուհուց, այրվածքներ է ստացել նաև բարի հաճախորդներից մեկը:









































