Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տեսանյութ, որում ընդգրկված են Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի Մադրիդի «Ռեալ»-ի դեմ պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ դրվագները:
Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպի սաներն այս մրցավեճում հաղթանակ տոնեցին 2:0 հաշվով, սակայն, Մադրիդում կայացած առաջին հանդիպմանը 0:3 հաշվով պարտվելու պատճառով, արդյունքում լքեցին մրցաշարը: Ինչ վերաբերում է Մխիթարյանին, ապա նա խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և մասնակցեց ամբողջ խաղին:








































