Կատալոնական «Բարսելոնա»-ն ճնշված է Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկությունից դուրս մնալու պատճառով:
«Իհարկե, մենք ճնշված ենք: Շատ ցավում ենք: Բայց եղել է այն, ինչ եղել է: Բնականաբար, մենք այսպիսի արդյունք չէինք ակնկալում: Հավասար դիմակայություն էր: Մենք գոլային պահեր ունեինք, բայց արդյունքում պարտվեցինք:
Կատարվածից պետք է դասեր քաղել: Պետք է հավաքենք ուժերը, քանի որ առաջիկայում կարևոր խաղ ունենք Իսպանիայի առաջնության շրջանակներում, իսկ մեկ շաբաթ անց մեզ սպավում է Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը: Իհարկե, մենք պատասխանատվություն ենք կրում այս պարտության համար, բայց դեռ հնարավորություն ունենք մրցաշրջանը երկու տիտղոսով ավարտել»,- ասել է Մասկերանոն:








































