Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի` Մադրիդի «Ատլետիկո»-ի դեմ խաղից հետո «Բարսռելոնա»-ի գլխավոր մարիզչ Խերարդո Մարտինոն վերլուծել է իր թիմի ցուցադրած խաղը:
««Բարսելոնա»-ն պայքարում էր, սակայն մենք և «Ատլետիկո»-ն շատ տարբեր խաղային որակներ ունենք: Մենք խաղում էինք այնպես, ինչպես վերջին 10 տարիների ընթացքում: Դա է մեր հաջողությունների բանաձևը: Պարզապես, առաջին 20 րոպեները որոշիչ դարձան:
Բնականբար, սաներս հուզված են, քանի որ հաջող ավարտի մեծ հույսեր ունեին: Այժմ պետք է լուրջ զրույց ունենանք ֆուտբոլիստների հետ և առաջ շարժվենք»,- ասել է Մարտինոն








































