Friday, 19 06 2026
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA

Ոստիկանապետի պաշտոնակատարը մանրամասներ է ներկայացրել միջադեպից, որի հետևանքով ոստիկան է զոհվել

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը մանրամասներ ներկայացրեց հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը տեղի ունեցած միջադեպից, որի հետևանքով մեկ ոստիկան զոհվել է, մեկը՝ վիրավորվել: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատարը հայտնեց, որ ոստիկանության ծառայողի պարտականությունները կատարելիս՝ ոստիկանները նկատում են կասկածելի անձանց, հետամուտ են եղել այդ անձանց ինքնությունը ստուգելու: «Երբ ոստիկանները մոտեցել են նշված անձանց, նշվածներն անմիջապես դիմել են փախուստի, մեր ոստիկանները հետապնդել են նրանց և կարողացել են մեկին բռնել: Երկրորդ անձը, որ մինչ այդ դիմել էր փախուստի, մթության մեջ անսպասելի հարձակվել է ոստիկաններից մեկի վրա և փորձել է ազատել իր բռնված ընկերոջը: Որոշակի քաշքշուկի ընթացքում նա հաջողացրել է պոկել մեր ոստիկանի ատրճանակը և արձակել կրակոց: Ենթադրաբար կենսական նշանակության օրգան է վնասվել, որովհետև նախնական տվյալներով մեկ կրակոց ունենք: Զենքը դեռ չի հայտնաբերվել, ի ուրախություն մեզ կարճ ժամանակահատվածում կարողացել ենք պարզել, երևի, որակումներ տալը ճիշտ չէ, բայց այս դեպքում՝ այդ ստահակներին, վերջիններս արդեն մեզ մոտ են, խոստովանում են»,- ասաց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ քննությամբ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն, հանգամանքները կպարզվեն, քննության լրիվությունը, բազմակողմանիությունը կապահովվի: «Այդ անձինք օրինապաշտ քաղաքացիներ չեն եղել, և մեր ոստիկանության ծառայողների, մասնագիտական լեզվով ասած օպերատիվ հոտառությունը չի դավաճանել և մոտեցել են ճիշտ մարդկանց: Ուղղակի ցավում եմ, որ նման դեպք է տեղի ունեցել: Նրանք հասցրել են կապ տալ, բոլորը մոտեցել են, բայց, ցավոք, մեր գործընկեր Տիգրան Առաքելյանի կյանքը հնարավոր չեղավ փրկել»,- ընդգծեց Արման Սարգսյանը:

Նա շեշտեց՝ ոստիկանի վրա ձեռք բարձրացնելը հավասարազոր է պետության վրա ձեռք բարձրացնելուն: «Եվ խստագույնս պատժվելու են նրանք, ովքեր կփորձեն այս կերպ կամ որևէ այլ կերպ պետության վրա ձեռք բարձրացնել: Սա նաև մեր համախմբվածության արդյունք է, որ իրավապահ մարմինները գիշերվա այս կարճ ժամանակահատվածում եղած օպերատիվ տեղեկությունների համադրմամբ , բոլոր հնարավոր միջոցների օգտագործման արդյունքում կարողացել են պարզել այդ անձանց ինքնությունը և նրանց բերման ենթարկել: Սպանվել է ոստիկան, սպանվել է իր ծառայողական պարտականությունները կատարելիս, չեմ վարանի ասել՝ խիզախաբար, որովհետև նրանք կարող էին չտեսնելու տալ, չմոտենալ, չհետապնդել»,- նշեց Արման Սարգսյանը:

Նա հավելեց, որ վիրավորված ոստիկանը երկարամյա ծառայության փորձ չունի, բայց զոհված ոստիկանը 38 տարեկան է: «Որքան գիտեմ լրանում էր նրա կենսաթոշակի անցնելու ժամկետը: Նա երեխաներ ունի: Պատրաստվում ենք պետության ողջ հնարավորությունների չափով օժանդակել մեր գործընկերոջը: Սա մեր բարոյական պարտքն է նաև խրախուսել և փառաբանել նման անձանց: Ես նախաձեռնելու եմ գործընթաց, որպեսզի նա պարգևատրվի»,- ընդգծեց ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատարը:

ՀՀ Քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում` ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 16-ին` ժամը 04:20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «կենսաբանական մահ, հրազենային վերք ձախ բազկի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1981 թվականին ծնված Տիգրան Առաքելյանը և «գանգի գագաթային շրջանի պատռվածք վերք ախտորոշմամբ» 1994 թվականին ծնված Ա. Հակոբյանը:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբ: Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված անձինք ՀՀ ոստիկանության ծառայողներ են, ովքեր նույն օրը՝ ժամը 03:40-ի սահմաններում, իրենց ծառայությունը կատարելու ընթացքում, «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, դիմել են փախուստի։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք փորձել են դիմել փախուստի, որի ժամանակ նրանցից մեկը հափշտակել է ոստիկաններից մեկին ամրակցված զենքը, հարվածել Ա.Հակոբյանի գլխին և կրակել Տ.Առաքելյանի ձախ բազկին, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 104-րդ հոդվածի 1-ին մասով: Կազմվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են 1 հատ պարկուճ և 1փամփուշտ, արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ: Առգրավվել են մահացածի հագին դեպքի պահին եղած հագուստները, որոնց վրա առկա են եղել արնանման հետքեր: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական, օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու և նրանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում