«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունից առաջ խոսել է մրցաշարի այդ փուլում իր թիմի հնարավոր մրցակիցների մասին:
Պորտուգալացի մասնագետի խոսքերով` ինքն ուրախ կլինի, եթե նրա սաներին բաժին հասնի Մադրիդի «Ռեալ»-ը, որի ղեկը Մոուրինյոն ստանձնել է 2010-2013 թվականներին:
«Մենք ուրախ կլինենք, եթե կիսաեզրափակիչում մեզ բաժին հասնի «Ռեալ»-ը: Ես գոհ կլինեմ յուրաքանչյուր պարագայում: Քառորդ եզրափակիչ փուլում հայտնվել էին ութ շատ ուժեղ ակումբներ: Այժմ կարևոր չէ, թե ում հետ կհանդիպենք ապագայում: Կարևորն այն է, որ «Չելսի»-ն ուժեղագույնների թվում է»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է Football Espana-ն:







































