ՊՍԺ-ի առաջատար Զլատան Իբրահիմովիչը Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին Չեմպիոնների Լիգայում հաջողություն է մաղթել, երբ վերջինս պատասխանում էր լրագրողի հարցերին:
«Հաջողություն»,- ասել է շվեդ հարձակվողը՝ գրկախառնվելով պորտուգալացի մասնագետին:
Հիշեցնենք, որ «ազնվականներ»-ը երեկ սեփական հարկի տակ 2:0 հաշվով պարտության էին մատնել ՊՍԺ-ին ու առաջին խաղում 3:1 հաշվով պարտությունից հետո դուրս եկել Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ:
Զլատանը երեկվա մրցավեճը բաց էր թողել վնասվածքի պատճառով:









































