Աշխարհում ամենահազվադեպ հանդիպող մետաղադրամներից մեկը՝ ոսկե դինարը, թվագրված մ.թ. 732 թվականին, աճուրդի է հանվել:
Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, նախնական լոտը 1,5 միլիոն ֆունտ է կազմում (1,88 միլիոն դոլար):
Ներկայումս աշխարհում մոտ տասն այդպիսի մետաղադրամ կա, որոնց մեծ մասը մասնավոր հավաքածուներում են գտնվում կամ թանգարաններում: «Այս մետաղադրամը հիասքանչ է: Այն ոչ միայն հրաշալի պահպանվել է, այլև հազվագյուտ է իր տեսակի մեջ և կարևոր պատմական նշանակություն ունի»,- ասել է իսլամական մետաղադրամների փորձագետ Սթիվեն Լլոյդը: Ոսկին, որից պատրաստված է դինարը, Մեքայի մոտակայքում գտնվող հանքավայրից է արդյունահանված, որը մինչ օրս գործում է: Աճուրդը նշանակված է հոկտեմբերի 24-ին: