«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը պատրաստ է թիմի հարձակման առաջատար Ուեյն Ռունիին ընդգրկել «Բավարիա»-ի հետ հանդիպման մեկնարկային կազմում, անգամ եթե վերջինս ստիպված լինի խաղալ ցավազրկողներ ընդունելուց հետո:
Հիշեցնենք, որ թիմերի առաջին մրցավեճն «Օլդ Թրաֆորդ»-ում ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
«Ռունին հաստատ խաղալու է «Բավարիա»-ի հետ: Կանենք հնարավորը նրան ոտքի կանգնեցնելու համար: Նա չի մարզվել մի ամբողջ շաբաթ, բայց պատրաստ է ցավազրկողների օգնությամբ դուրս գալ խաղադաշտ:
Ռունին վճռական է տրամադրված և ցանկանում է խաղադաշտ դուրս գալ: Մենք նրան հնարավորություն կտանք»,- Մոյեսի խոսքերը մեջբերում է Daily Star-ը:








































