Ուկրաինական հեռուստաալիքները հաղորդում են, որ կապված ցուցարարների գործողությունների հետ, ովքեր զբաղեցրել են Ուկրաինայի անվտանգության ծառայության շրջանային վարչության շենքը, Լուգանսկում զրահատտեխնիկա է մտցվել:
«Ռազմական տեխնիկան եկել է Դնեպրոպետրովսկից»,-հայտնում է «1+1» հեռուստաալիքը: Դեռևս հայտնի չէ, թե որտեղ են տեղակայվել ռազմական մեքենաները, որքան է դրանց քանակը, կամ կիրառվելո՞ւ են արդյոք դրանք:
Ավելի վաղ ցուցարարների շտաբի ղեկավարներից մեկը՝ Օլեգ Դեսյատնիչենկոն, հայտնել էր, որ Լուգանսկում շենքի նախապատրատվող գրոհի ակնհայտ նշաններ չկան:
«Այժմ մենք իրավաբանորեն ավելի գրագետ ենք ձևակերպում մեր պահանջները, որպեսզի դրանով դուրս գանք հրապարակ՝ ժողովրդի մոտ»,- ասել էր նա:
Ռուսամետ ճակատի ներկայացուցիչների հաղորդմամբ՝ ներկայումս գրավված շենքի առջև գտնվող հրապարակում հավաքվել են Լուգանսկի բնակիչները, ովքեր վրաններ են ամրացրել, տեղակայել դաշտային խոհանոց և պետքարան:










































