Մեծ Բրիտանիայում տաքսան դարձել է առաջին կլոնավորված շունը՝ գրում է The Daily Mirror-ը:
29-ամյա Ռեբեկա Սմիթը շահել է մրցույթը, որը անցկացնում էր Sooam Biotech ընկերությունը:
Մրցույթին մասնակցելու համար բրիտանուհին իր 12 տարեկան Վիննի անունով տաքսայի մասնակցությամբ տեսագրությունը ուղարկել էր Sooam Biotech:
Հաղթելուց հետո շան մաշկի հյուսվածքն ուղարկվել է Հարավային Կորեա, որտեղ տեղակայված է ընկերությունը:
Սեուլում մասնագետները ստեղծել են կլոնավորված էմբրիոն, որը կրել է փոխնակ շուն-մայրը: Կլոնավորման վիրահատությունն արժե 60 հազար ֆունտ ստերլինգ:













































