Հայտնի թենիսիստ Ռաֆայել Նադալը խոսել է Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի վնասվածքի մասին:
Նադալը նշել է, որ նախկինում ինքն էլ ծնկի լուրջ վնասվածք է ստացել, բայց արդեն ապաքինվել է: Նադալը հարկ չի համարել խորհուրդներ տալ պորտուգալացի ֆուտբոլիստին:
«Ես մասնագետ չեմ, որպեսզի խորհուրդներ տամ Ռոնալդուին: Եթե անկեղծ լինեմ, չեմ կարծում, թե նրան իմ խորհուրդներն անհրաժեշտ են: Պարզապես ցանկանում վստահեցնել Քրիշտիանուին, որ իր վնասվածքը խնդիրներ չի ստեղծի առաջիկայում»,- Marca-ն մեջբերում է Նադալի խոսքերը:








































