Փոլ Մաքքարթնին և Ռինգո Սթարը մտադրվել են միասին երգել Լոնդոնում կայանալիք 2012 թ. օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Վերջերս Մաքքարթնին ամերիկյան հեռուստատեսային շոուներից մեկի ժամանակ հաղորդավարին ասել էր, որ օլիմպիադայի կազմակերպիչների հետ քննարկում են համերգի հնարավորությունները: Երաժիշտն այլ մանրամասներ չի հայտնել, սակայն The Sun-ի աղբյուրները հավաստիացնում են, որ բանակցությունները մոտենում են ավարտին, պարզապես Մաքքարթնին չի ցանկանում ժամանակից շուտ բացահայտել մանրամասները:
Նույն աղբյուրը պնդում է, որ Մաքքարթնիի և Սթարի հետ բեմ կբարձրանան նաև Ջոն Լենոնի և Ջորջ Հարիսոնի երեխաները:










































