Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Շերդան Շաքիրին վնասվածք է ստացել նախօրեին կայացած Բունդեսլիգայի 29-րդ տուրի «Աուգսբուրգ»-ի դեմ հանդիպման ժամանակ, որում մյունխենիցները 0:1 հաշվով պարտություն էին կրել:
22-ամյա շվեյցարացին փոխարինվել էր ընդմիջման ժամանակ, իսկ ավելի ուշ ակումբի բժշկական շտաբը տեղեկացրել էր, որ երիտասարդ ֆուտբոլիստը կտրել է աջ ազդրի մկանը:
Շվեյցարացու վերականգնման ժամկետները դեռևս անհայտ են:









































