Ավստրալիայի առաջնության 26-րդ տուրում «Սիդնեյ»-ը սեփական հարկի տակ 4:1 հաշվով առավելության է հասել «Վելինգտոն Ֆենիքս»-ի նկատմամբ:
Դաշտի տերերի կազմում երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ է դարձել Թուրինի «Յուվենթուս»-ի լեգենդար հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն, ով ներկայումս ելույթներն է շարունակում «Սիդնեյ»-ի կազմում:
Հատկապես ուշագրավ էր 44-րդ րոպեին նրա հեղինակած գեղեցիկ գոլը` տուգանային հարվածի իրացումից հետո:






































