Thursday, 25 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

«Իմ խելքից եմ տուժվում… ավելի լավ է մեռնեմ». Աննան գրել է ու կախվել գերեզմանատան ծառից

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ ավարտվել է Սեդա Քոչարյանի գործի դատական քննությունը:

50-ամյա Սեդա Քոչարյանը կալանքի տակ էր 2013 թվականի հոկտեմբերի 28-ից:

Նախաքննական մարմինը նրան մեղադրանք էր առաջադրել ինքնասպանության հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 2-րդ մասով:

Սեդա Քոչարյանը որպես մեղադրյալ ներգրավվել է այն բանի համար, որ, ըստ մեղադրանքի, 2008 թվականից մինչև 2013 թվականը իր գործընկերուհի Աննա Ա.-ին դրդել, համոզել է տարբեր անձանցից ու կազմակերպություններից պարտքով գումարներ վերցնել ու տալ իրեն: Հետագայում հրաժարվել է այդ գումարները վերադարձնելուց, սպառնացել է վնասել Աննային, նրա ընտանիքի անդամներին: Այս ամենի հետևանքով Աննան 2013 թվականի հունվարի 8-ին, ժամը 17-ի սահմաններում Դիլիջանի քաղաքային գերեզմանատանը ծառից պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել:

Ընդհանուր իրավասության դատարանում Սեդա Քոչարյանն իրեն մեղավոր չի ճանաչել:

Նա հայտնել է, որ 2008 թվականից մինչև 2012 թվականի հոկտեմբեր ամիսը աշխատել է որպես Դիլիջանի ավտոկայանի տնօրեն:

Աննա Ա.-ն աշխատել է որպես տոմսավաճառ և զուգահեռ՝ որպես ԲՈՒԱՏ-ի ներկայացուցիչ՝ գանձապահ:

2012 թվականի հոկտեմբերից ավտոկայանի տնօրեն է նշանակվել այլ անձ, ինքը դարձել է տոմսավաճառ, իսկ Աննան կրճատվել է ավտոկայանից ու մնացել որպես ԲՈՒԱՏ-ի գանձապահ:

Հանգուցյալ Աննայի և իր հարաբերությունները եղել են նորմալ, ընկերական:

2013 թվականի հունվարի 8-ին սովորականի պես աշխատանքի է ներկայացել: Աննան արդեն ավտոկայանում էր: Աշխատանքն ընթացել է բնականոն հունով: Երևան մեկնող «Գազելները» ճանապարհել են ժամը 8-ին, 9-ին, 10-ին և 11-ին: Դրանից հետո Աննան ասել է, թե մի ժամով տեղ է գնում:

Բացակայության ընթացքում նա մի քանի անգամ զանգահարել է: Ժամը 12-ի սահմաններում ԲՈՒԱՏ-ի տնօրենը հարցրել է Աննային: Ինքը զանգել է նրան, հարցրել, թե որտեղ է:

Աննան պատասխանել է՝ «Սև ջհանդամում», հետո ավելացրել է, թե գերեզմանատանն է, աստիճաններով բարձրանում է:

Ինքը զանգահարել է Աննայի դստերը, ասել, որ մայրը մի տեսակ ջղայնացած տոնով ասում է, թե գերեզմանատանն է: Թող դուստրը զանգի մորը, խոսի հետը:

Աղջիկն ասել է, որ երբ մայրը ջղայնացած է լինում, գնում է գերեզմաններ, լաց է լինում, հետո հանգստանում ու տուն է գալիս: Նա ասել է, թե որդուն կուղարկի տատիկի հետևից:

Ժամը 13-ի սահմաններում Աննան զանգել է Սեդային, ասել, որ տոմսերի վաճառքի գումարը տա վարորդ Մանվելին ու ճանապարհի:

Դրանից հետո Սեդան զանգահարել է Աննային, բայց նրա հեռախոսը չի պատասխանել:

Ժամը 16-ի «Գազելը» Երևան ճանապարհելուց հետո Սեդան զանգել է Աննայի դստերը, ասել, որ տնօրենը Աննային է ման գալիս:

Ըստ Սեդայի՝ ինքը տաքսիով գնացել է Աննայի աղջկա մոտ, միասին գնացել են գերեզմանոց: Աղջիկն առջևից է քայլել: Նա առաջինն է նկատել ծառից կախված Աննային: Իրենց մոտ մկրատ կամ դանակ չի եղել, որ պարանը կտրեն, լուցկի են վառել ու վառելով՝ պարանը կտրել են, Աննային իջեցրել:

Պարանը Աննայի աղջիկը դրել է իր պայուսակի մեջ: Նա զանգել է իրենց հարազատներին: Եկել է շտապօգնության մեքենան:

Աղջիկն ասել է, թե չի ուզում մորը կախված տեսնել, դրա համար են Աննային իջեցրել:

Ըստ Սեդայի՝ վերջին շրջանում Աննան ցրված էր դարձել, մոռացկոտ, օրինակ՝ դրամապանակը թողնում էր խանութներում, վազքի մեջ էր, ինքնամփոփ էր, լարված: Ասում էր, թե պարտքեր ունի: Եթե չկարողանա պարտքերը փակել, իրեն կդատեն կամ տունը կվերցնեն:

Սեդան ասել է, թե չի կարող բացատրել՝ ինչու է Աննան ինքնասպանություն գործել: Բայց ընդունել է, որ Աննային պարտք է եղել 500 հազար դրամ, որը 15 տոկոսով աճել է ու դարձել 950 հազար դրամ: Սեդան ընդունել է, որ պարտք է եղել նաև Աննայի հարազատներին: Պարտքերի մի մասը վերադարձրել է, մյուս մասը կվերադարձնի: Աննայի պարտքի մի մասն էլ է վերադարձրել դեկտեմբերին ու խոստացել է, որ մնացածը կվերադարձնի 2013 թվականի հունվարին: Ինքը չի հրաժարվում Աննային ունեցած իր պարտքերից, նրա մահից հետո էլ շարունակում է գումարները վերադարձնել:

Ինքը Աննային չի սպառնացել, չգիտի, թե ով է նրան սպառնացել:

Աննայի դուստրը հայտնել է, որ մոր հետ ապրել է մի հարկի տակ: 1970 թվականից մայրն աշխատել է Դիլիջանի ավտոկայանում: 2008 թվականից ավտոկայանի պետ է նշանակվել Սեդա Քոչարյանը: 2012-ից Սեդան աշխատել է որպես տոմսավաճառ:

Մայրն ընտանիքի կարիքների համար փոքրիկ վարկեր է վերցրել, բարեկամներից ոսկի է վերցրել ու գրավադրել: Մոտ մեկ տարի վատ վիճակում էր: Իր հարցին պատասխանել է, թե պարտքեր են գոյացել, ավելի լավ է մեծ վարկ վերցնի, պարտքերը փակի:

Ինքը 2011 թվականին 2 միլիոն դրամ վարկ է վերցրել, տվել է մորը: Նա պարտքերը փակել է, ասել է, թե այլևս պարտք չունի: Բայց 2012 թվականի սեպտեմբերից անընդհատ ընկճված է եղել, պարբերաբար կասսայում դնելու համար իրենից գումար է ուզել, հետո վերադարձրել է:

Ինքը հարցրել է, թե ի՞նչ է անում այդքան գումարը: Մայրն ասել է, թե կասսայից Սեդային է տալիս՝ վարկը փակելու համար:

Դեկտեմբերի սկզբին մայրը վատառողջ էր: Գալիս էր տուն, լաց էր լինում, հեռախոսով խոսում էր, ասում էր՝ Ծովիկը (Սեդան) գնացել է, հետո Ծովիկի հետ էր խոսում, ասում էր՝ գնամ քո պատճառով կախվեմ, զրկվեմ ընտանիքիցս:

Սեդան պարբերաբար գումար է վերցրել կասսայից, հետո վերադարձրել է, բայց վերջին շրջանում, երբ տնօրեն չէր, դժվարացել է պարտքերը վերադարձնել:

Սեդան, ըստ Աննայի դստեր, խոստացել է տունը ծախել կամ վարկ վերցնել ու պարտքերը փակել: Ինքն էլ է խոսել Սեդայի հետ, նա պարտավորվել է մեծ վարկ վերցնել ու պարտքերը տալ:

Հետո մայրը ասել է, թե Սեդան գումար չունի: Մայրն անտրամադիր էր, վախենում էր, ասում էր՝ աշխատանքից կարող են ազատել:

Դեպքի օրը՝ ժամը տասնմեկին, հեռախոսով խոսել է մոր հետ: Անհանգստանալու բան չի զգացել: Հետո զանգել է Սեդան, ասել, թե մայրը աշխատանքի վայրից դուրս է եկել՝ ասելով, թե գնում է կախվի…

Երբ մորը իջեցրել են ծառից, Սեդան նրա պայուսակից դրամապանակ է հանել, որի մեջ 41 հազար դրամ կար ու մի թուղթ, որի մեջ գրված էր. «Ես մեծ վնաս եմ հասցրել…»:

Աղջկա կարծիքով՝ մայրը ինքնասպանության է գնացել, որովհետև հայտնվել է անմիջականորեն պարտապանի վիճակում, նա չէր կարողանում գումարները տալ… Եթե պարտքերը չլինեին, ինքնասպանությունը չէր լինի… Իր մայրը տարիքով էր, նա ամոթ ուներ, չէր կարողանում պարտքերը մարել ու գիտակցում էր, որ կարող է հայտնվել դատական քաշքշուկի մեջ: Բայց ինքը չի լսել, որ Սեդան մորը շանտաժի ենթարկի…

Աննայի որդին 1992 թվականին ավտովթարի հետևանքով մահացել էր, մայրը նրա գերեզմանին էր գնում լաց լինելու:

Աննայի ամուսինը հայտնել է, թե Նոր տարուն կինը ոնց որ իր տանը չլիներ, ոչ մի գործ չէր կարողանում անել: Հունվարի յոթին գնացել են գերեզմաններ, Աննան լաց է եղել…

Ընդհանուր իրավասության դատարանը եզրակացրել է, որ ամբաստանյալ Սեդա Քոչարյանի արարքում բացակայում են ինքնասպանության հասցնելու՝ մեղսագրված հատկանիշները:

Տուժողի տնօրենը հայտնել է, թե դեպքի օրը, ժամը 11-ն անց 30-ին զանգահարել է Աննային ու հրահանգել, որ ժամը 16-ին վճարի 2012 թվականի դեկտեմբերի վերջին ու 2013 թվականի հունվարի տոնական օրերին երթուղային տաքսու ուղևորներից հավաքված ավելի քան 600 հազար դրամը: Ժամը 11-ն անց 30-ին Աննան դուրս է եկել աշխատավայրից…

Սեդա Քոչարյանը հայտնել է, որ Աննան իրեն գումարներ է տվել 15 տոկոսով: Նա իրեն չի ասել, թե ովքեր են պարտատերերը:

Սեդա Քոչարյանը 2012 թվականի հոկտեմբերից այլևս տնօրեն չի եղել, նրա ու Աննայի միջև չի եղել ծառայական ստորադասություն, ուստի, ըստ դատական ակտի, անբացատրելի է քրեական օրենսգրքի 110 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հատկանիշի մեղսագրումը ամբաստանյալին:

Ըստ դատական ակտի՝ նախաքննական մարմինը ամբաստանյալի մեղադրանքի առանցք է դիտել տուժողի կողմից կատարված գրառումը. «Ես դառնում եմ Սեդա Քոչարյանի զոհը, ինձ խաբելով, վախեցնելով…»:

Սակայն նույն գրառման շարունակությունից հետևում է, որ «վախեցնելը» արտահայտվել է դատախազություն կամ ոստիկանություն դիմելու պատրաստակամությամբ:

Նույն գրառումն ավարտվում է հետևյալ բառերով. «Կախվեմ, թե դատվեմ»:

Մյուս գրառումներում տուժողը նշել է. «Իմ ընտանիքին. ոչ մեկի հետ գործ չունեք, ես ինքս մեծ սխալ եմ գործել: Իմ մեռնելուց հետո ինձ համար ոչ մի բան չանեք, ես արժանի չեմ: Ես իմ խելքից տուժվում եմ, էլ չեմ կարող ապրել: Մեծ վնաս տալով իմ հարսին, աղջկաս, հիմնարկին՝ կամ պտի դատվեմ, կամ մեռնեմ, ավելի լավ է մեռնեմ»: Նախաքննական մարմինը այս գրառումներին կարևորություն չի տվել, հիմք է ընդունել միայն գրառման մի փոքրիկ հատվածը…

Ընդհանուր իրավասության դատարանն արձանագրել է. «Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը չպետք է կանխակալ մոտեցում ցուցաբերեն ապացույցներին, չպետք է դրանց որոշ մասին մյուսների նկատմամբ առավել կամ նվազ նշանակություն տան…»:

Դատարանը եզրակացրել է, որ Սեդա Քոչարյանի փաստական գործողություններում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության դեպքը:

Սեդա Քոչարյանը ճանաչվել է անմեղ ու արդարացվել է: Նրա խափանման միջոց կալանքը վերացվել է, ու նա անհապաղ ազատ է արձակվել դատարանի դահլիճում:

Գործով ներկայացված քաղաքացիական հայցերը թողնվել են առանց քննության՝ իրավունք վերապահելով, որ հայցվորները դրանք ներկայացնեն քաղաքացիական դատավարության կարգով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում