Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու դեմ մի խումբ քաղաքացիներ այսօր «Հրազդան» հյուրանոցում անցկացրին քննարկում: Քննարկման թեման էր՝ ինչպես կարելի է կանխել այդ անդամագրումն ու ինչպես անել, որպեսզի Հայաստանն ընթանա ավելի վաղ որդեգրած Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու ուղղությամբ:
Քննարկման մասնակիցներից հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը հետաքրքրվեց, թե ինչպես պետք է ռեալ հակակշիռ ստեղծել ինֆորմացիոն դաշտում,այլապես ստացվում է, որ ՀՀ-ն ներկայացնող ցանկացած ուժ խոսում է պրոռուսական տեքստից և դրան ռեալ հակակշիռ չկա.«Քաղաքական ուժերը միակարծիք են, ընդդիմությունն ու իշխանությունը նույնն բան էին ասում նաև Ղրիմի հարցում, պետք է հակակշիռ լինի, և դա ունենա դեմք»:
Զարուհի Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ նմանատիպ հավաք նախաձեռնելը նախադեպ է, որպեսզի դաշտում ստեղծվիայդ հակակշիռը:
Մանրամասները՝ տեսանյութում:










































