Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում ավարտին է մոտենում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Այսօր`ապրիլի 6-ին պայքարի մեջ է մտել 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը, ով 1/16 եզրափակիչում զիջել է բելառուս Ալեքսանդր Դեմյանովիչին:
80 կգ քաշային կարգում հանդես եկող Հրաչյա Հովհաննիսյանը լատվիացի Ցեսլավս Բեստենիսին ու ավստրիացի Միշել Վագներին հաղթելուց հետո պարտվեց վրացի Գիորգի Ցիրեկիձեին: Բորանյանը և Հովհաննիսյանը դուրս մնացին հետագա պայքարից:
85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը առաջին գոտեմարտում հաղթեց հունգարացի Վիկտոր Լորենցին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ, որտեղ կմրցակցի գերմանացի Յան Ֆիշերի հետ:






































