Գերմանիայի Բունդեսլիգայի 29-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Վոլֆսբուրգ»-ին:
Դաշտի տերերին հաղթանակ պարգևեցին Ռոբերտ Լևանդովսկիի ու Մարկո Ռոյսի գոլերը: Գոլ խփելու լավ հնարավորություն ուներ Հենրիխ Մխիթարյանը, ով 70-րդ րոպեին վրիպեց նպաստավոր դիրքից:
76-րդ րոպեին Հենրիխի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Կիրխը:
«Բորուսիա» – «Վոլֆսբուրգ»` 2:1
0:1 Օլիչ (34’), 1:1 Լևանդովսկի (51’), 2:1 Ռոյս (77’)






































