Էկվադորի կենտրոնում գտնվող Տունգուրաուա հրաբուխը արտանետել է 10 կմ բարձրությամբ փոշու սյուն՝ հայտնել են Էկվադորի իշխանությունները: Դա ուժեղացրել է մտավախությունները, որ հրաբուխը սկսելու է գործել՝ հայտնում է BBC-ն:
Տունգուրաուան գտնվում է Կիտոյից 130 կմ հարավ, այն ակտիվություն էր ցուցաբերում փետրվարի սկզբից:
Փորձագետները հայտնել են, որ երեկ հրաբխի ներսում ուժեղ պայթյուն է որոտացել:
Հրաբուխը ակտիվ է 1999 թվականից:









































