«Չելսի»-ն պատրաստ է 50 մլն ֆունտ ծախսել հարձակվողի տրանսֆեր ձեռք բերելու համար: Այդ մասին Ժոզե Մոուրինյոն հայտնել է «Սթոք Սիթի»-ի դեմ խաղի նախօրեին:
««Կարծում եմ` «Չելսի»-ն կարող է 50 մլն ֆունտ վճարել մեկ ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: Հազիվ թե մենք 4 կամ 5 խաղացողների իրավունքներ գնենք այդ գումարով, բայց հարձակվողն անհարժեշտ է լոնդոնյան ակումբին»,- The Guardian-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:
Հիշեցնենք` ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` «արիստոկրատներ»-ի տրանսֆերային նպատակն է Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Դիեգո Կոստան:






































