Կալիֆոռնիայի վերաքննիչ դատարանը վերսկսել է 80-ամյա տատիկի հարազատների հայցի քննությունը, որին, ինչպես պնդում են հայցվորները, բժիշկները ժամանակից շուտ մահացած են համարել, հայտնում է Reuters-ը:
Մարիա դե Իեսուս Արոյոն մահացել է, երբ նրան սառեցրել են հիվանդանոցի դիահերձարանի սառնարանում: Դեպքը տեղի է ունեցել 2010 թվականին:
2012-ի մայիսին ավելի ցածր ատյանի դատարանը վաղեմության ժամկետի սպառվելու հիմնավորմամբ մերժել էր հարազատների հայցը, ովքեր Լոս Աջելեսի հիվանդանոցի բժիշկներին մեղադրում են հանցավոր անփութության մեջ:









































