Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ կոնգրեսի անդամ Ջիմ Մորանը հայտարարել է, որ կոնգրեսականները ցածր աշխատավարձ են ստանում և չեն կարողանում իրենց թույլ տակ Վաշինգտոնում արժանապատիվ ապրել: Հայտնի է, որ ամերիկացի օրենսդիրների տարեկան աշխատավարձը կազմում է 174 հազար դոլար: Այս մասին հայտնում է The Washington Post -ը:
«Կարծում եմ՝ ամերիկացի ժողովուրդը պետք է իմանա, որ Կոնգրեսի անդամները ցածր աշխատավարձ են ստանում»,- ասել է ամերիկացի քաղաքական գործիչը:
Հանրապետականը գանգատվել է մայրաքաղաաքում օրենսդիրների կենսապայմաններից: Նրա խոսքով՝ արդեն 3 տարի է՝ իրենց աշխատավարձերը չեն փոխվում, և իրենք ծրագրում են աշխատավարձերի չափը դեռևս նույնը թողնել:
Իշխանության օրենսդիր ճյուղի մասին օրինագծի քննարկման ժամանակ Մորանը մտադիր է նախաձեռնել ուղղում, սակայն հաշվի առնելով այն, որ Կոնգրեսի գործունեությունից գոհ լինելու մակարդակը չափազանց ցածր է՝ շարքային ամերիկացիները հազիվ թե կարեկցանքով մոտենան օրենսդիրների ֆինանսական խնդիրներին:










































