ԱՄՆ-ում կայացել է հարսանեկան զգեստների մրցույթ, որոնք պատրաստված են զուգարանի թղթից: Մրցույթին ներկայացվել է մինչև 1000 աշխատանք: ժյուրիի մասնագետները գնահատել են հարսանեկան զգեստի արտաքին ետսքը, նրա կատարման յուրահատկությունը, ինչպես նաև նյութի օգտագործման նպատակահարմարությունը:
Զուգարանի թղթից բացի մասնակիցներին թույլատրվել է օգտագործել սոսինձ և սքոթչ և թելեր: Առաջին տեղը զբաղեցրել է Միչիգանի նահանգից Սյուզան Բրենանը: Իր զգեստը պատարստելու համար նա օգտագործել է զուգարանի թղթի 4 փաթեթ, սոսինձ և սքոթչ: Նա ստացել է հազար դոլար:








































