Հուլիսի 8-ին ժամը 22:05-ին հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ողնաշարի տրավմա, կրծքավանդակի ծակող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 43-ամյա Անդրո Օ.-ն, որը հիվանդանոցում հայտնել է, որ նշված վնասվածքներն ստացել է փողոցում վայր ընկնելու հետևանքով:
Ոստիկանները պարզել են, որ նրան վնասվածքները վիճաբանության ժամանակ, փոցխով հարվածներ հասցնելով, պատճառել է 1988 թ. ծնված Հարություն Մ.-ն:
Հարություն Մ.-ն բերման է ենթարկել բաժին:
Կատարվում է հետաքննություն:









































