Քիչ առաջ ավարտվեց Ուկրաինայի առաջնության առաջին տուրի «Շախտյոր»-«Օբոլոն» հանդիպումը, որն անցավ չեմպիոնի բացահայտ առավելությամբ: «Հանքափորներ»-ը հաղթեցին խոշոր` 4:0 հաշվով:
Հենրիկ Մխիթարյանը խաղադաշտ մտավ 67-րդ րոպեին: Հայաստանի հավաքականի առաջատարից ընդամենը 16 րոպե պահանջվեց այս մրցաշրջանի պաշտոնական խաղերում իր գոլերի թիվը բացելու համար: Մինչ այդ աչքի էին ընկել Սելեզնյովը (11-րդ րոպե) և Դենտինյոն (63-րդ րոպե), իսկ հանդիպման վերջակետը մրցավարի ավելացրած ժամանակում դրեց Ադրիանոն:










































