Friday, 19 06 2026
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ

Կեղծվում է նույնիսկ նախընտրական օրակարգը

Նախընտրական մարտավարությունների մասին խոսելն արդեն քաղաքական դաշտում դառնում է ավելի ու ավելի սովորական: Սակայն առայժմ բացակայում է ամենակարևորը՝ ի՞նչն է լինելու նախընտրական օրակարգի առանցքը, ի՞նչ հարցեր են առաջադրվելու հասարակությանը: Ընդ որում՝ խոսքը ոչ միայն բուն, այլ նաև պսեվդո-օրակարգի մասին է: Բանն այն է, որ իշխանությունը անկասկած ձգտելու է հասարակությանը ներկայացնել հարցերի մի շրջանակ, որոնք շատ կկարևորվեն, բայց իրականում որոնք ընդամենը կլինեն կարևոր հարցերի չլուծվածության հետևանք և կծառայեն կարևոր հարցերի շուրջ քննարկումների ձայնը լռեցնելու աղմկոտ ֆոն, ուշադրություն շեղելու ավանդական մթեոդիկայի համատեքստում:

Հետևաբար, ընտրությունից դեռ մեկ տարի առաջ հանրությունը, թերևս, պետք է իր համար կայացնի էլ ավելի կարևոր մի ընտրություն՝ կապված հենց նախընտրական օրակարգի հետ: Հասարակությունն ինքը պետք է ընտրի այն հարցերի շրջանակը, որոնց կապակցությամբ ցանկանում է խոսք լսել քաղաքական ուժերից: Մեծ հաշվով, հասարակությունն, իհարկե, կատարել է իր այդ ընտրությունը դեռևս 2008 թ.-ի փետրվարից, սակայն խնդիրն այն է, որ այդ ժամանակաշրջանից ամիսներ ու տարիներ են անցել, տարբեր իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք իրենց անխուսափելի հետքն են թողել հանրային տրամադրությունների վրա:

Բայց, թերևս, կա մի բան, որը պետք է հասարակության գիտակցության մեջ արմատավորվի արդեն իսկ այսօրվանից: 2008 թ.-ից հետո տեղի ունեցած իրադարձությունները, իշխանական մարտավարությունը, գրեթե համապետական ընտրության էներգետիկա ունեցող Երևանի ավագանու ընտրությունների իշխանական մարտավարությունը, դրան նախորդած ու հաջորդած իմիտացիոն պրոցեսները վկայեցին, որ Հայաստանում մի ուրվական է շրջում, և առաջիկայում թերևս գործ ենք ունենալու ընտրակեղծարարության նոր մեթոդի հետ՝ ընտրությունների կեղծումը սկսում է նախընտրական օրակարգի կեղծումից:

Կեղծվում են նախ առաջնահերթությունները, լղոզվում է դաշտը, հնարավորինս խառնվում են քննարկվող հարցերը, փոշիանում է օրակարգը և այդպիսով ապակենտրոնացվում է հանրային էներգիան, ինչն արդեն զգալիորեն թուլացնում է հանրային օրգանիզմի ընտրական դիմադրունակությունը: Ահա թե ինչու ե՛ւ հասարակությունը, ե՛ւ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք առաջիկա համապետական արտահերթ, թե հերթական ընտրություններում ապավինելու են ոչ թե փողին, կրիմինալին և անօրինականություններին, այլ հանրային դիմադրունակությանը, արդեն իսկ այսօրվանից պետք է հանրության հետ սկսեն հստակ աշխատանքը նախընտրական բուն օրակարգի ստեղծման և պսեվդո-օրակարգերի չեզոքացման համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում