Ուկրաինայի տարածքում ՀԱՊԿ ուժերի կիրառումն անհնար է: Այդպես են կազմակերպության քարտուղարությունում մեկնաբանել Ղրղըզստանի խորհրդարանի պատգամավոր Տուրսունբայ Բակիր ուուլուի հայտարարությունը Ուկրաինայի ներքաղաքական ճգնաժամի կարգավորման գործում ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հնարավոր կիրառման մասին: Այս մասին փոխացնում է ITAR-TASS-ը:
Ինչպես ITAR-TASS-ին պարզաբանել է ՀԱՊԿ մամլո քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը՝ Ուկրաինան կազմակերպության անդամ չէ, և նրա տարածքում ուժերի կիրառումն անհնար է ըստ 2009-ի հունիսի 14-ի համաձայնագրի:
«Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ցանկացած մասնակցություն ընդունվում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից՝ կոնսենսուսի հիման վրա և կազմակերպության բոլոր անդամ-պետությունների համաձայնությամբ»,- ընդգծել է նա:
ՀԱՊԿ-ի մեջ են մտնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը:








































