Լոնդոնի «Արսենալ»-ի ղեկավարությունը սկսել է փոխարինող փնտրել թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին:
64-ամյա ֆրանսիացին, ով լոնդոնյան ակումբը գլխավորում է 1996 թվականից, հրաժարվում է նոր պայմանագիր ստորագրել: Վենգերը մտադիր է իր ապագայի մասին որոշում կայացնել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Որոշումը կախված կլինի թիմի գրանցած արդյունքներից:
Բրիտանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ դիտարկվում են Ռոբերտո Մարտինեսի («Էվերթոն»), Յուրգեն Կլոպի («Բորուսիա»), Բրենդան Ռոջերսի («Լիվերպուլ») և Վենգերի օգնական Սթիվ Բոլուդի թեկնածությունները:








































