Գերմանիայի Բունդեսլիգայի 27-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում այսօր տեղի կունենա ռուրյան դերբին:
Առաջին հանդիպմանը «Բորուսիա»-ի ֆուտբոլիստները 1:3 հաշվով հաղթանակ տարան, իսկ Հենրիխ Մխիթարյանը, ով երկու գոլային փոխանցումներ էր կատարել ու գերազանց խաղ անցկացրել, ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
Այսպիսով՝ այսօր Մխիթարյանը կանցկացնի իր երկրորդ ռուրյան դերբին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:










































