2014-ին Ռուսաստանը վաճառել է 2 մլրդ դոլարի զենք ու ռազմական տեխնիկա՝ Սանտյագոյում տեղի ունեցած FIDAE-2014 զենքի ցուցահանդեսի ժամանակ հայտնել է Ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆորման: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն:
Համեմատության համար նշենք, որ 2013-ի արդյունքներով՝ Ռուսաստանը վաճառել է 15.7 մլրդ դոլարի զենք:
Նա նաև նշել է, որ այս տարվա մարտին արտահանվող զենքի պատվերը գերազանցում է 47 մլրդ դոլարը:







































