Այսօր «Պատասխանատու հանքարդյունաբերություն» համաժողովի սկզբում մի քանի տասնյակ բնապահպան ակտիվիստներ նախ հավաքվել էին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի շենքի դիմաց, իսկ հետո մտան համաժողովի անցկացման սրահ՝ պաստառներով և վանկարկումներով:
Այնուամենայնիվ, համաժողովի կազմակերպիչները որոշեցին շարունակել այն: Այս պահին ակտիվիստները դեռ հյուրանոցի ներսում են:
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե նման «պատվիրված» ակցիաները նպատակ ունեն խանգարել համաժողովի անցկացմանը: Ակտիվիստները իրենց հետ Պոչամբարի ջուր էին բերել և հյուրասիրեցին համաժողովի մասնակիցներին:
Լուսանկարը՝ Photolure-ի







































