«168 ժամ» թերթը գրում է. «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը վստահեցնում է՝ եթե ոչ իշխանական քառյակը ՀՀ կառավարության հաջորդ ղեկավարի իր թեկնածուին առաջարկի, ապա դա կդառնա համախմբման պառակտման պատճառ: Այս մասին թերթի հետ զրույցում ասել է Անահիտ Բախշյանը:
Մեր դիտարկմանը, թե շատերի համոզմամբ արդեն ապագա վարչապետի անունը հնչեցրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին համեմատելով Բ. Իվանիշվիլիի հետ, Անահիտ Բախշյանն այսպես արձագաքեց. «Վա~յ, էդ էլ ու պըրծ: Ես Ծառուկյանի անձին չեմ դեմ, ես այդ զրույցի արդյունքում ծնված թեկնածությանն եմ դեմ. երկու մարդ նստել են, որոշել են: Ես ոչ թե Գագիկ Ծառուկյանի անձին եմ դեմ, այլ նրան, որ երկու անձ նստել ու որոշել է, թե ով է լինելու վարչապետ»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Լուսանկարը՝ Photolure-ի









































