2014 թ. G8-ի գագաթնաժողովը Ռուսաստանում չի կայանա: Ինչպես հաղորդում է BBC-ն՝ այս մասին հայտարարել է Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:
«Միանգամայն պարզ է, որ G8- գագաթնաժողովը Ռուսաստանում տեղի չի ունենա»,- ասել է Քեմերոնը՝ ելույթ ունենալով Հաագայում եվրոպական երկրների առաջնորդների հանդիպմանը:
Մարտի 19-ին քաղաքական գործիչը հայտարարել է, թե Բրիտանիան կարող է պնդել, որ Ռուսաստանին հեռացնեն G8-ի կազմից, եթե Կրեմլը «Ուկրաինայի դեմ հետագա քայլեր ձեռնարկի», գրում է gazeta.ru-ն:










































