Wednesday, 15 05 2024
Չարագուշակ հայտարարություն Մոսկվայից. պատերազմի սպառնալիքն ուժի մեջ է
Վովա Գասպարյանին և Լևոն Երանոսյանին սպառնում է 11 և 8 տարվա ազատազրկում
Այս պահին զորքերը տեղում են. ժողովո՛րդ, դուք այլևս գործոն եք. Գալստանյան
ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառելու գործով ձերբակալվել է Լյովա Մարտիրոսյանը
Այդ տարածքները ՀՀ-ում են, փոփոխությունը պետք է տեղի ունենա հանրաքվեով. Գալստանյան
Ծանոթ կնոջը բռնաբարել է տունը պայթեցնելու սպառնալիքով
Մոսկվան հրավիրում է Թեհրանին «Զանգեզուրի միջանցք»
Կաշառքով ցուցարար հավաքագրող է ձերբակալվել
ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ
Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել
ՀՀ ԶՈւ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ
«Մայրաքաղաքի համար առանձնակի կարևորություն ունեցող իրադարձություն է»․ Տիգրան Ավինյան
«Հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ»․ ԱԳՆ-ն՝ Վրաստան այցելողների առողջության պարտադիր ապահովագրության ներդրման մասին
Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Էրդողանի «նոր բեմադրությունը»
Երիտասարդները դեմ են «Վրացական երազանքին». ընդդիմությունը իշխանությունից շանս է ստացել
Ինչու երեք սահմանաքար չի դրվել․ կամուրջը տրվում է Ադրբեջանին, իսկ այլընտրանք չի կառուցվել
21:50
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին
Ռուսաստանը, ի տարբերություն Զախարովայի, առաջվանը չէ
ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ները համատեղ մամուլի հաղորդագրություն են հրապարակել անցկացրած քաղխորհրդակցությունների վերաբերյալ
Շնորհակալ եմ ոստիկաններին, որ իմ կոչով փակել են բոլոր փողոցները․ Գալստանյանը հեգնեց
ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն՝ խաղաղ ապրելու գործիքների կարիք ունենք
Մոսկվայի շարունակվող երեսպաշտ ինքնարդարացումները
20:50
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը
ՎԶԵԲ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բանկի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Վաղը Հայաստանում Ուկրաինայի դեսպանը կմեկնի Կիև՝ «գործուղման»

 «Առաջին լրատվական»-ի դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան վաղը կմեկնի Կիև։ Ի դեպ՝  նա կմեկնի ոչ թե խորհրդակցությունների, ինչպես ավելի վաղ Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ չհամաձայնեցված տեղեկություն էր տարածել ԱԳ նախարարության ներկայացուցիչը, այլ գործուղման:

Թե որքան կտևի գործուղումը, հայտնի չէ, բայց այն, որ այդ ընթացքում կորոշվի ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանի հետագա աշխատանքի ճակատագիրը,  հստակ  է: «Առաջին լրատվական»-ը փորձեց լուրի իսկությունը պարզել  ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատնից, որտեղից մեզ  տեղեկացրին, որ իրենք դեռևս նման տեղեկատվություն չունեն և ոչինչ ասել չեն կարող:

Հիշեցնենք, որ Պուտին-Սարգսյան հեռախոսազրույցի մասին մամլո հաղորդագրության տարածումից անմիջապես հետո Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչը ԱԳ նախարարի հետ  չհամաձայնեցված տեղեկություն էր տարածել այն մասին, որ Կիևը հետ է կանչում ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանին՝ խորհրդակցությունների և սպասում է Հայաստանի պետական դիրքորոշմանը Ղրիմի անեքսիայի հարցով:

Նույն օրը՝ մարտի 21-ին, ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունել էր Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային՝ վերջինիս խնդրանքով: Հանդիպման ընթացքում փոխարտգործնախարարը վերահաստատել էր, որ ինքնորոշման իրավունքի վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն անփոփոխ է և տարիների ընթացքում բազմիցս արտահայտվել է:

Արտգործնախարարի տեղակալը նշել էր, որ Հայաստանի և Ուկրաինայի բարեկամ ժողովուրդների դարավոր հարաբերությունները կազմում են այն ամուր հենքը, որի վրա կառուցվում է մեր երկու երկրների միջև փոխգործակցությունը: 

 

Լուսանկարը՝ PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում