Մարոկկոյում կաշվի արտադրությունը տեղի է ունենում սարսափելի պայմաններում՝ արևի ճառագայթների տակ բանվորները ստիպված են ձեռքով մշակել կաշին՝ մինչև ծնկները կանգնած կեղտոտ ջրի մեջ, գրում է bigpicture.ru-ն:
Այստեղ օգտագործվում են բացառապես բնական ներկեր: Նման գործընթացին հետևելու համար հարկավոր է գնալ Ֆես:
Ֆաբրիկա հասած կաշին ենթարկվում է տեսակավորման, ապա անցնում նախնական մշակում՝ ազատվում է գոմաղբից:
Ահա թե ինչ տեսք ունի Մարակեշի կաշվի գործարաններից մեկը:
Կաշին թրջվում է հատուկ հեղուկում մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ: Ֆաբրիկայում բոլոր նյութերը բնական ծագման են: Ապա կաշին ուղարկվում է հատուկ արհեստանոց, որտեղ հեռացվում է մորթին:
Հաջորդ փուլում կաշին ներկվում է անհրաժեշտ գույնով: Օրինակ՝ դեղին ստանալու համար օգտագործվում է զաֆրան, կարմիրի համար՝ պապրիկա:











































