Ամերիկացի դերասանուհի Ֆեյ Դանաուեյը ստիպված է եղել դադարեցնել Բրոդվեյում ներկայացմանը մասնակցել այն բանից հետո, երբ հարձակվել է գործընկերոջ վրա։ Այս մասին հաղորդում է New York Post-ը։
Միջադեպը տեղի է ունեցել «Թեյախմություն՝ 5-ին» ներկայացման շուրջ աշխատանքների ժամանակ, որտեղ դերասանուհին մարմնավորել է Քեթրին Հեփբերնին։
Դիմահարդարման սրահում վեճի ժամանակ Դանաուեյը սկսել է մի կողմ նետել իրերն ու դեկորացիան, ինչպես նաև հարվածել ներկայացմանը մասնակից դերասանին։ Նրան աշխատանքից հեռացնելու որոշումը կայացվել է, երբ գործընկերները հայտարարել են, որ վախենում են իրենց անվտանգության համար։
Նկարահանման խմբից աղբյուրի խոսքով՝ դերասանուհին մշտապես սկանդալներ է սարքել, ուշացել և չի կարողացել հիշել տեքստը։










































