Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը առաջին անգամ հանրությանը ներկայացել է կնոջ և քրոջ հետ՝ հայտնում է The Chosun Ilbo-ն:
Պարբերականի տեղեկություններով՝ անցած շաբաթ օրը Կիմ Չեն Ինը կնոջ՝ Ռի Սոլ Յուի ու կրտսեր քրոջ՝ Կիմ Յո Չժոնի հետ գնացել է Մորանբոն թատերախմբի ներկայացումներից մեկը դիտելու. այն 2012-ին հիմնադրվել էր Կիմ Չեն Ինի հրամանով:
Հաղորդվում է, որ Ռի Սոլը նստել է ամունու հետ առաջին շարքում, իսկ քույրը՝ նրանց հետևում:
Սա առաջին դեպքն է, երբ Կիմ Չեն Ինը հանրությանն է ներկայացել միաժամանակ կնոջ ու քրոջ հետ:
Պարբերականը նշում է, որ նման քայլով հյուսիսկորեական առաջնորդը ցուցադրում է ընտանիքի միասնականությունը:








































