Մոտ 640 տոննա նավթամթերք է լցվել Մեքսիկական ծոց՝ այն բանից հետո, երբ շաբաթ օրը բարժան (քարշող նավի օգնությամբ տեղաշարժվող բեռնատար նավ) բախվել է բեռնատար նավի:
Վթարը տեղի է ունեցել Տեխասի Գալվեսթոն քաղաքից մի քանի կմ հեռավորության վրա: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով ԱՄՆ առափնյա պահպանության ներկայացուցիչներին:
Բարժան տեղափոխում էր մոտ 3500 տոննա մազությաին վառելիք:
Բախման հետևանքով լուրջ վնասվածքներ է ստացել նավի 4 վառելիքային պահեստներից մեկը:
Վթարային ծառայություններն արդեն ավարտել են բարժայից վառելիքի դուրսբերումը: Նավթը մասամբ սուզվել է: Մոտ ժամանակներս այն կտեղափոխվի նավաշինարան:
Ներկայում շարունակվում է նավթամթերքի արտահոսքի հետևանքների վերացման օպերացիան: Մաքրման աշխատանքներին մասնակցում է մոտ 380 մարդ:
Բնապահպանները մտավախություն ունեն, որ միջադեպը կարող է հանգեցնել մոտակայքում տեղակայված արգելոցների աղտոտման: Բարժայի օպերատոր ընկերությունը հայտարարել է, որ կվճարի վթարի հետևանքների վերացման բոլոր ծախսերը:









































