Apple-ը քննարկում է iTunes ստեղծելու հավանականությունը, որը հասանելի կլինի Android հարթակով, հաղորդում է NME-ն:
Նշվում է, որ նոր iTunes-ը, որը հասանելի կլինի Google օպերացիոն համակարգի Android-ի օգտատերերի համար, կստեղծվի Spotify-ի հետ մրցելու համար:
Ներկայումս Apple-ը բանակցություններ է վարում խոշորագույն լեյբլների հետ՝ ծառայությունը մյուս հարթակով հասանելի դարձնելու հարցով:










































