Մարտի 23-ը նշվում է որպես Օդերևութաբանության համաշխարհային օր: 1950-ին այս օրը ուժի մեջ է մտել կոնվենցիան, որը հիմնադրել է Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը (ՕՀԿ):
ՕՀԿ-ի կազմում ընդգրծված է 191 երկիր, հայտնում է rus.ruvr.ru-ն:
Ամեն տարի ՕՀԿ-ն Օդերևութաբանության համաշխարհային օրը մեկ նշանաբանով է նշում: 2014-ին Օդերևութաբանության համաշխարհային օրվա նշանաբանն է՝ «Եղանակ և կլիմա. Երիտասարդության ներգրավում» (Weather and climate: engaging youth):









































