Բրիտանացի երգչուհի Էլի Գոլդինգը, որն արքայազն Հարիի նախկին ընկերուհին է, ամուսնանում է 26-ամյա արտ-դիլեր Գասպար Ջոպլինգի հետ:
Արդեն օգոստոսին Մեծ Բրիտանիայում տեղի կունենա հարսանեկան արարողությունը: Զույգը միջոցներ չի խնայի հարսանիքի կազմակերպման համար: Միայն ծաղիկների վրա 20 հազար դոլար է ծախսվել:
Էլի Գոլդինգը թագավորական ընտանիքի անդամներին հրավիրել է տոնակատարությանը: The Sun-ի տվյալներով, արարողությանը պատրաստվում են մասնակցել արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը, արքայադուստրեր Բեատրիսն ու Եվգենիան, ինչպես նաև Սառա Ֆերգյուսոնը: Հետաքրքիր է, որ Գոլդինգն արքայազն Հարիի կնոջը չի հրավիրել: Իսկ Էդ Շիրանը, որի հետ նա հանդիպել է արքայազնից հետո, հրավիրվածների ցանկում է:
Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը հաստատել են իրենց մասնակցությունը հարսանիքին: Կրկին, ամբողջ աշխարհը կհետևի դքսուհու հանդերձանքներին:
Վերջերս նա նախընտրում է ավելի դեմոկրատ հագուստներ: Միևնույն ժամանակ, նույնիսկ ամենապարզ զգեստներով, Քեյթը հիանալի տեսք է ունենում: