Twitter Music ծառայությունը, որը օգտատերերին թույլ է տալիս իրենց ճաշակին համապատասխան երաժշտություն գտնել, ապրիլի 18-ին կփակվի՝ հաղորդում է NME-ն:
Պարբերականի տվյալներով՝ Twitter Music-ի iOS հավելվածը համացանցային օգտատերերի շրջանում չի վայելել մեծ ժողովրդականություն, ուստի ղեկավարությունը որոշել է հեռացնել ծրագիրը App Store-ից:
«Մենք հետագայում էլ կփորձենք տարբեր միջոցներով ձեզ հասանելի դարձնել երաժշտական կոնտենտը, որը գոյություն ունի Twitter-ում»,- խոստացել են սոցցանցի մշակողները:









































