YouTube-ում Ջասթին Թիմբերլեյքի պաշտոնական ալիքում հայտնվել է Not A Bad Thing երգի տեսահոլովակը: Հոլովակում տարբեր զույգեր պատմում են, թե իրենց պատկերացմամբ՝ ինչ է սերը:
Ամբողջ տեսահոլովակի ընթացքում որոնում են երկու սիրահարներին: Սյուժեի հիմքում իրական պատմություն է: Բանն այն է, որ մի քանի շաբաթ առաջ մի երիտասարդ մետրոյի վագոնում ամուսնության առաջարկ էր արել իր ընկերուհուն՝ Թիմբերլեյքի երգի ուղեկցությամբ: Երաժիշտը, տեղեկանալով այդ մասին, որոշել է գտնել զույգին և որոնումները արագացնելու նպատակով տեսահոլովակ է նկարահանել՝ գրում է 7days.ru-ն:











































