Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Անգլիայի Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրում «Չելսի»-ն սեփական հարկի տակ 6 անպատասխան գնդակ ուղարկեց «Արսենալ»-ի դարպասը:
«Զինագործներ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, ում համար այդ խաղը 1000-րդն էր «Արսենալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում, մեկնաբանել է գրանցված արդյունքը:
« «Չելսի»-ից կրած պարտության մեղավորը ես եմ: Ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա: Չեմ կարծում, որ իմաստ կա խոսել սխալների մասին, որոնք մենք գործել ենք:
Սա մարզական կարիերայիս վատագույն օրերից մեկն է: Ամեն ինչ ավարտված էր խաղի մեկնարկից 20 րոպե անց: Իհարկե, սա մեծ հիասթափություն է մեզ համար, բայց մենք ցանկանում ենք հաղթել հաջորդ խաղում»,- հայտարարել է Վենգերը:







































