«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը շնորհավորել է Արսեն Վենգերին` լոնդոնյան ակումբի գլխավորությամբ 1000-րդ խաղի կապակցությամբ:
«Շնորհավորում եմ Արսենին` կարևորագույն իրադարձության կապակցությամբ: Տարիներ շարունակ մենք հաճույք ենք ստացել նրա թիմի ցուցադրած խաղից: Մենք հարգել ենք միմյանց ջանքերը, որոնք չենք խնայել լավ խաղ և գերազանց արդյունք ցուցադրելու համար:
Վենգերի թիմի մասնակցությամբ դիմակայությունները միշտ հաճելի է դիտել: Թիմը ճիշտ է խաղում: Արսենի այս նվաճումը ևս մեկ անգամ ապացուցում է, թե որքան կարևոր են թիմի համար կայունությունն ու նվիրվածությունը»,- ասել է Ֆերգյուսոնը:








































